Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը և ներկայացված ծրագրերը` համայնքի ավագանին որոշում է.
1․ Տալ համաձայնություն՝ ՀՏԶԾ-ի հետ իրականացվող հետևյալ ծրագրերին․
1)<<Վարդենիս համայնքի էներգախնայողության ծրագիր>>
2)<<Ակունք բնակավայրի մշակույթի տանը տեղակայված ըմբշամարտի դահլիճի վերանորոգում>>
2.Հաստատել նախաձեռնող խմբի կազմը (Նախաձեռնող խմբի նախագահ՝ Ահարոն Աղաբեկի Խաչատրյան)՝ համաձայն հավելված 1-ի:
3.Համայնքը պարտավորվում է <<Վարդենիս համայնքի էներգախնայողության ծրագիր>> ներդնել ծրագրի ընդհանուր գումարի 5 տոկոսը, ապահովել ենթակառուցվածքի շահագործումը և այն չօտարել առաջիկա տասնհինգ տարում։
4․Համայնքը պարտավորվում է <<Ակունք բնակավայրի մշակույթի տանը տեղակայված ըմբշամարտի դահլիճի վերանորոգում>> ներդնել ծրագրի ընդհանուր գումարի 7 տոկոսը, ապահովել ենթակառուցվածքի շահագործումը և այն չօտարել առաջիկա տասնհինգ տարում։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: