Ղեկավարվելով ՀՀ «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներով՝ որոշում եմ.
1.2024 թվականի հոկտեմբերի 08-ին ժամը 14:00-ին հայտարարել Հայաստանի Հանրապետության Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների մրցույթ.
1) Աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախմբի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 3.1-35):
2.Մրցույթի մասին հայտարարությամբ հանդես գալ զանգվածային տեղեկատվության միջոցով, ինչպես նաև http:/www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։