Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0928-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2024 թվականի N 0928-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈԹՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-080-0041-0017 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,07706ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ  հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1 հունիսի 2006 թվականի N 1051-Ն և Հայաստանի Հանրապետության  կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-080-0041-0017 ծածկագրով 0,07706 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի, 5-րդ փողոցի   05-080-0041-0017 կադաստրային ծածկագրով  0,07706 հա հողամասին տրամադրել  Սոթք բնակավայր, 5-րդ փողոց, 5/1 հասցե:

2. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայր, 5-րդ փողոց, 5/1 հասցեի 05-080-0041-0017 կադաստրային ծածկագրով 0,07706հա հողամասի գործառնական նշանակությունը <<այլ հողեր>>-ից փոփոխել բնակավայրերի <<բնակելի կառուցապատման>>:

3.Վարդենիս համայնքի Սոթք բնակավայր, 5-րդ փողոց, 5/1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 05-080-0041-0017 կադաստրային ծածկագրով  0,07706 հա հողամասը և 1965 թվականին կառուցված 264,20քմ քանդված շինությունը՝  ճանաչել որպես Վարդենիս  համայնքի սեփականություն:

4. Կատարել իրավունքի պետական գրանցում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 2

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner