Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետով և 24-րդ հոդվածի դրույթներով, 90-րդ հոդվածի 6-րդ կետով համայնքի ավագանին որոշում է․ 1․ Վարդենիս համայնքի ավագանու անդամների կողմից իրենց պարտականությունների կատարման յուրաքանչյուր ամսվա ընթացքում, իրենց պարտականությունների կատարման հետևանքով գոյացած ծախսերի համար, Վարդենիս համայնքի բյուջեից վճարել մինչև 75 000 ՀՀ դրամ։
2․Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական փոխհատուցումը ավագանու անդամին տրամադրել․ 1)Առանց ավագանու անդամների կողմից իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման։ 2) Դրամական փոխհատուցումը ստանալու ցանկության վերաբերյալ ավագանու անդամի կամ խմբակցության դիմումի հիման վրա։ 3) Անկանխիկ, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 10-ը։
3․ Ավագանու, իր պարտականությունների կատարման մասին հիմնավորումները և փոխհատուցման ծախսերը չվճարելու նախապայմանները։ 1) Ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է ավագանու և մշտական հանձնաժողովի բոլոր նիստերից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամսում ավագանու և մշտական հանձնաժողովի նիստեր տեղի չի ունեցել։ 2) Սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված բացակայությունները հիմնավորվում են՝ ավագանու մշտական հանձնաժողովների նախագահների արձանագրությունների և Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կողմից արձանագրված նիստերին մասնակցած ավագանու անդամների գրանցման մասին տվյալները, որոնք ներկայացվում են Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 5-ը։ |