Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 107
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N 107
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 49-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետով և 24-րդ հոդվածի դրույթներով, 90-րդ հոդվածի 6-րդ կետով համայնքի ավագանին որոշում է․

 1․ Վարդենիս համայնքի ավագանու անդամների կողմից իրենց պարտականությունների կատարման յուրաքանչյուր ամսվա ընթացքում, իրենց պարտականությունների կատարման հետևանքով գոյացած ծախսերի համար, Վարդենիս համայնքի բյուջեից վճարել մինչև 75 000 ՀՀ դրամ։

2․Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական փոխհատուցումը ավագանու անդամին տրամադրել․
  1)Առանց ավագանու անդամների կողմից իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման։
  2)  Դրամական փոխհատուցումը ստանալու ցանկության վերաբերյալ ավագանու անդամի կամ խմբակցության դիմումի հիման վրա։
  3) Անկանխիկ, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 10-ը։

3․ Ավագանու, իր պարտականությունների կատարման մասին հիմնավորումները և փոխհատուցման ծախսերը չվճարելու նախապայմանները։
 1) Ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է ավագանու և մշտական հանձնաժողովի բոլոր նիստերից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամսում ավագանու և մշտական հանձնաժողովի նիստեր տեղի չի ունեցել։
 
2) Սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված բացակայությունները հիմնավորվում են՝ ավագանու մշտական հանձնաժողովների նախագահների արձանագրությունների և Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կողմից արձանագրված նիստերին մասնակցած ավագանու անդամների գրանցման մասին տվյալները, որոնք ներկայացվում են Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 5-ը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Օրակարգի հաջորդ հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ տվեց պարզաբանում հարցի անհրաժեշտության վերաբերյալ: Հարցի շուրջ առարկություններ և առաջարկություններ չեղան, հարցը դրվեց քվեարկության: Քվեարկության արդյունքում 25 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner