Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, և ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 11.12.2023 թվականի N 2-8 եզրակացությունը, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հաշվի առնելով այն հանգամանքը, 05-015-0003-0030 ծածկագրով բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը համաձայն ՀՀ կառավարության 09 հունիս 2005 թվականի N 889-Ն որոշմամբ փոխանցվել է համայնքին` որոշում եմ
1. Վարդենիս համայնքի Արեգունի բնակավայրի 1-ին փողոց 51 հասցեի 05-015-0003-0030 կադաստրային ծածկագրով 0,04832 հա հողամասի գործառնական նշանակությունը <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>>-ից փոփոխել բնակավայրերի <<հասարակական կառուցապատման>>:
2.Վարդենիս համայնքի Արեգունի բնակավայրի 1-ին փողոց 51 հասցեի (ծածկագր՝ 05-015-0003-0030) 0,04832հա. բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը, 2005 թվականին կառուցված 93.50քմ ամբուլատորիա և 25.70քմ Բ.Պ. աստիճանահարթակը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
3. Կատարել իրավունքի պետական գրանցում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: