Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 41
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N 41
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼՀՈՂԱՏԵՍՔԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վարդենիս համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վանեվան բնակավայրի 05-083-0106-0026 ծածկագրով 2,7հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի  հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:
2. Մեկնարկային գինը սահմանել 1հա-ի համար 107500 (մեկ հարյուր յոթ հազար հինգ հարյուր)ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(184.07 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկույցով հանդես եկավ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ներկայացնելով, որ համայնքապետարան է դիմել Կարճաղբյուր բնակավայրի բնակիչ 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայր Հովակիմ Լենքարի Սիրեկանյանը արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման համար հողատարածքի խնդրանքով։ Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ նշված կայանի կառուցման համար նպատակահարմար է հատկացնել Վանեվան բնակավայրի 2,7 հա անօգտագործելի տարածք։ Նշված տարածքը քարքարոտ է և հնարավոր չէ օգտագործել գյուղատնտեսական նպատակով։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բնակավայրում իրականավել է հանրայի լսումներ և ձեռք է բերվել բնակչության համաձայնությունը և հավանությունը։ Կառուցապատողը պարտավորություն է ստանձնել էլեկտրականությամբ ապահովել համայնքում գործող ջրի պոմպակայանը, նաև փոխհատուցել բնակչության սոցիալապես անապահով ընտանիքների օգտագործված էլեկտրաէներգիայի ամսական ծախսերը։ Միաժամանակ նշեմ, որ Սիրեկանյանի կողմից մուծված գումարը կօգտագործվի բնակավայրի բարեկարգման նպատակով։ Հաշվի առնելով այս հանգամանքը առաջարկում եմ տալ թույլտվություն հողատեսքը օրենքվ սահմանված կարգով օտարելուն։
Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Դավիթ Շահնազարյանը և առաջարկեց տալ համաձայնություն։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner