Ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 229 հոդվածի դրույթներով <<ՀՀ կառավարության 21 ապրիլ 2001 թվականի>> N 286 որոշման 44-րդ կետի դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 09.07.2021թ. N 1107-Ա հրամանը և հիմք ընդունելով Վարդենիս <<ՏՈՐՖ>> բաց բաժնետիրական ընկերության դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. ՎարդենիսԻ <<ՏՈՐՖ>> բաց բաժնետիրական ընկերությանը վարձակալության իրավունքով պատկանող հողամասը՝ Վարդենիս համայնքի Տորֆավան բնակավայրի 05-089-0101-0001 ծածկագրով՝ արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտդրական նշանակության հողատեսքի հողամասից 11,13878հա-ով ընդլայնել:
2. Հողամասը վարձակալության տրամադրել մինչև 2051 թվականի հուլիսի 1-ը համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից 09.07.2021թ տրված N 1107-Ա հրամանի:
3. Վարձավճարի գին սահմանել տարեկան մեկ քմ-ի համար գործող կադաստրային արժեքի 0,5%-ի չափով՝ (217,8x0,5%x111387,8)=121 302 /մեկ հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր երկու/ ՀՀ դրամ: |