Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը, նշելով, որ Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ գյուղի բնակիչների կողմից ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումի կապակցությամբ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնց հիման վրա 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է թիվ 31163419 քրեական գործը: Նախաքննություն կատարելու համար 2020 թվականի հունվարի 8-ին նշված քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժին, ընդունվել է վարույթ և կատարվել է նախաքննություն:
Նշեմ, որ գործում նշված ժամանակահատվածում Փոքր Մասրիկի համայնքի ղեկավար /գյուղապետ/ է հանդիսացել Գագիկ Սեդրակի Սարոյանը:
Փոքր Մասրիկ գյուղի տարածքում գտնվող պետական պահուստային հողատեսքերը վարձակալության տալու համար 2001 թվականի մայիսի 10-ին ստեղծվել է մրցույթային հանձնաժողով, որի համաձայն հանձնաժողովի նախագահ է հանդիսացել Գագիկ Սեդրակի Սարոյանը:
2002 թվահանի հունիսի 8-ին անցկացվել է հողամասերը վարձակալության տրամադրելու վերաբերյալ մրցույթ՝ Փոքր Մասրիկ բնակավայրի տարածքում գտնվող 225 հա հողատարածք՝ տրամադրվել է թվով 7 քաղաքացիների: Քննության արդյունքում ապացուցված է համարվել և խախտվել են ՀՀ հողային օրենսգրքի պահանջները և ՀՀ Կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 41, 46, 47, 49, 50 և 55-րդ կետերի պահանջները:
Վարդենիսի համայնքապետարան գրություն է ստացվել ՀՀ դատախազության Գեղարքունիքի մարզի Դատախազությունից, որտեղ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին որոշում է կայացվել վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով թիվ 31163419 քրեական վարույթը կարճելու մասին:
ՀՀ Վճռաբեկ դատարանը՝ իր 2024 թվականի մայիսի 10-ի թիվ ՎԴ2/0250/05/23 որոշմամբ անդրադառնալով համայնքային շահերի հայց հարուցելու լիազորությանը՝ նշել է հետևյալը.
<<... երբ դատախազը իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերել է համայնքի ղեկավարի կողմից համայնքային շահերի խախտման փաստ, պարտավոր է հայց ներկայացնելու առաջարկությամբ դիմել համայնքի ավագանուն, քանի որ վերջինիս է վերապահված համայնքային շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելու առաջնային իրավասությունը: Եթե դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո համայնքի ավագանին ողջամիտ /մեկ ամիս/ ժամկետում հայց չի ներկայացրել դատարան, ապա միայն այդ պայմաններում է դատախազությունը ձեռք բերում համայնքային շահերի պաշտպանության իրավունք:
Հարգելի ավագանիներ առաջարկում եմ տալ համաձայնություն՝ համայնքային շահերի պաշտպանության նպատակով դատարան ներկայացնել հայց վերոնշյալ 225 հա հողամասի կնքված պայմանագրերը անվավեր ճանաչելու և օրենքով սահմանված կարգով նորից վարձակալության տրամադրելու նպատակով:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 24 կող, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|