Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 168
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 168
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 42-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատախազության Գեղարքունիքի մարզի դատախազության 2024 թվականի հոկտեմբերի 02-ի թիվ 61-980/24 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան հարուցել համայնքային շահերի պաշտպանության հայց՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրի տարածքում գտնվող 225 հա հողատարածքը Նորայր Զաքարի Շահինյանին, Անահիտ Վոլոդյայի Մուրադյանին, Դերենիկ Զաքարի Շահինյանին, Հենրիկ Սերյոժայի Շահինյանին, Լևոն Խաչատուրի Մանասյանին, Ռոբերտ Անուշավանի Վարդանյանին և Սամվել Վեմիրի Մկրտչյանին վարձակալության տրամադրելու վերաբերյալ 2002 թվականի հունիսի 08-ին անցկացված մրցույթներն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ հիշյալ մրցույթների արդյունքում 2003 թվականի դեկտեմբերի 29-ին Գագիկ Սարոյանի և Նորայր Շահինյանի միջև կնքված 35հա հողամասի վարձակալության պայմանագիրը, 2006 թվականի ապրիլի 03-ին Գագիկ Սարոյանի և Անահիտ Մուրադյանի միջև կնքված 73,7 հա հողամասի վարձակալության պայմանագիրը, 2003 թվականի դեկտեմբերի 29-ին Գագիկ Սարոյանի և Դերենիկ Շահինյանի միջև կնքված 39,5 հա հողամասի վարձակալության պայմանագիրը, 2004 թվականի օգոստոսի 04-ին Գագիկ Սարոյանի և Հենրիխ Շահինյանի միջև կնքված 12 հա հողամասի վարձակալության պայմանագիրը, 2003 թվականի դեկտեմբերի 26-ին Գագիկ Սարոյանի և Լևոն Մանասյանի միջև կնքված 31,8 հա հողամասի վարձակալության պայմանագիրը, 2006 թվականի սեպտեմբերի 08-ին Գագիկ Սարոյանի և Ռոբերտ Վարդանյանի միջև կնքված 3 հա հողամասը վարձակալության հանձնելու մասին պայմանագիրն ու 2006 թվականի մայիսի 04-ին Գագիկ Սարոյանի և Սամվել Մկրտչյանի միջև կնքված 30հա հողամասը վարձակալության հանձնելու մասին պայմանագիրն անվավեր ճանաչելու համար։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.41 Մբ)
(6.60 Մբ)
(111.82 Կբ)
(24.94 Մբ)
(3.40 Մբ)
(3.68 Մբ)
(3.55 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը, նշելով, որ Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ գյուղի բնակիչների կողմից ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումի կապակցությամբ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնց հիման վրա 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է թիվ 31163419 քրեական գործը: Նախաքննություն կատարելու համար 2020 թվականի հունվարի 8-ին նշված քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժին, ընդունվել է վարույթ և կատարվել է նախաքննություն:

Նշեմ, որ գործում նշված ժամանակահատվածում Փոքր Մասրիկի համայնքի ղեկավար /գյուղապետ/ է հանդիսացել Գագիկ Սեդրակի Սարոյանը:

Փոքր Մասրիկ գյուղի տարածքում գտնվող պետական պահուստային հողատեսքերը վարձակալության տալու համար 2001 թվականի մայիսի 10-ին ստեղծվել է մրցույթային հանձնաժողով, որի համաձայն հանձնաժողովի նախագահ է հանդիսացել Գագիկ Սեդրակի Սարոյանը:

2002 թվահանի հունիսի 8-ին անցկացվել է հողամասերը վարձակալության տրամադրելու վերաբերյալ մրցույթ՝ Փոքր Մասրիկ բնակավայրի տարածքում գտնվող 225 հա հողատարածք՝ տրամադրվել է թվով 7 քաղաքացիների: Քննության արդյունքում ապացուցված է համարվել և խախտվել են ՀՀ հողային օրենսգրքի պահանջները և ՀՀ Կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 41, 46, 47, 49, 50 և 55-րդ կետերի պահանջները:

Վարդենիսի համայնքապետարան գրություն է ստացվել ՀՀ դատախազության Գեղարքունիքի մարզի Դատախազությունից, որտեղ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին որոշում է կայացվել վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով թիվ 31163419 քրեական վարույթը կարճելու մասին:

ՀՀ Վճռաբեկ դատարանը՝ իր 2024 թվականի մայիսի 10-ի թիվ ՎԴ2/0250/05/23 որոշմամբ անդրադառնալով համայնքային շահերի հայց հարուցելու լիազորությանը՝ նշել է հետևյալը.

<<... երբ դատախազը իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերել է համայնքի ղեկավարի կողմից համայնքային շահերի խախտման փաստ, պարտավոր է հայց ներկայացնելու առաջարկությամբ դիմել համայնքի ավագանուն, քանի որ վերջինիս է վերապահված համայնքային շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելու առաջնային իրավասությունը: Եթե դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո համայնքի ավագանին ողջամիտ /մեկ ամիս/ ժամկետում հայց չի ներկայացրել դատարան, ապա միայն այդ պայմաններում է դատախազությունը ձեռք բերում համայնքային շահերի պաշտպանության իրավունք:

Հարգելի ավագանիներ առաջարկում եմ տալ համաձայնություն՝ համայնքային շահերի պաշտպանության նպատակով դատարան ներկայացնել հայց վերոնշյալ 225 հա հողամասի կնքված պայմանագրերը անվավեր ճանաչելու և օրենքով սահմանված կարգով նորից վարձակալության տրամադրելու նպատակով:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 24 կող, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner