Համայնքի ղեկավարը նշեց, որ ընդհանուր գումարը կազմում է 810 հազար 989 ՀՀ դրամ, որից մայր գումարը՝ 720 հազար 188 ՀՀ դրամ, տույժը՝ 90 հազար 801 ՀՀ դրամ։ Առաջարկում եմ զիջել տույժը և մայր գումարից 15 տոկոս՝ մնացած պարտավորությունները մարելուց հետո։
Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը՝ նշելով, որ Արցախ Հակոբյանը զինծառայող է, պատերազմի մասնակից, Արիության մեդալակիր և առաջարկեց զիջել 35 տոկոս:
Համայնքի ղեկավարը առաջարկեց զիջել տույժը և մայր գումարից 35 տոկոս:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|