Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հարկային օրենսգրքի>> 245-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Նվեր Ավետիսյանինն պատկանող GAZ 24-10 մակնիշի 21OL664 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 101750/մեկ հարյուր մեկ հազար յոթ հարյուր հիսուն / ՀՀ դրամ ապառքից օրենքով սահմանված կարգով զիջել 21831/քսանմեկ հազար ութ հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ տույժը մնացած պարտավորությունները մարելուց հետո:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |