Ղեկավարվելով <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի N526-Ն որոշման դրույթները, համայնքի ղեկավարի առաջարկությունը և այն հանգամանքը, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում Հովակիմ Աբրահամյանի, Արաքսյա Առուստամյանի, Ստանիսլավ Գալուստյանի և Լևոն Բոզոյանի բնակարանները ենթակա են քանդման և նոր բնակարաններ կառուցելու համար անհրաժեշտ է նախագծանախահաշվային փաստաթղթեր և այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքները անհրաժեշտ է ավարտել մինչև աշուն. համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին՝ 1. Կատարել մեկ անձից գնում Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում նոր կառուցվող 4 բնակելի տների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |