2024թ. հոկտեմբերի 10-ին ժամը 15:00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու արտահերթ նիստը: Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 21-ը, բացակայում էին <<Քաղաքացիաան պայմանագիր խմբակցության>> ավագանու անդամներ Արամ Մելքոնյանը և Արտակ Մանուկյանը և Սևակ Սիմոնյանը, հարգելի բացակայում էին <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ավագանու անդամ Ջեմարա Վարդանյանը և Արաքսյա Հայրապետյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
Համայնքի ղեկավարը ընթերցեց օրակարգում ընդգրկված հարցերը՝ ըստ հերթականության, բաղկացած 3 հարցից:
Օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության։
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|