Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 հունվարի 2025 թ.

«ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ «ԲԱՆԱՎԱՆ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջները, որոշում եմ.

1. Հաստատել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Բանավան» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2025 թվականի հունվարի 10-ին նշանակված մրցույթն անցկացնող հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը՝

1) Ալիկ Ռաֆիկի Եղիազարյան – Վարդենիս համայնքի ղեկավարի օգնական։

2) Աշոտ Հակոբի Խաչատրյան – Վարդենիս համայնքի ավագանու անդամ։

3) Գևորգ Ռաֆիկի Գևորգյան – ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ - ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ։

4) Գագիկ Վիլենի Խանդանյան – ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ- ՏԿ և ՏԻ հարցերի վարչության գլխավոր մասնագետ։

5) Բելլա Աղաբեկի Սարգսյան– Գիտական հաստատությունների ներկայացուցիչ - <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի քաղաքային մանկական գրադարան>> հիմնարկի տնօրեն։

2․Հանձնաժողովի նիստերի քարտուղար նշանակել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Մուրադյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner