Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի N Հ/722-2023/06-Ա որոշումը, ղեկավարի տեղակալի 02.05.2024 թվականի N ՔՏՄ/18.3/10869-24 գրությունը և Վարդենիս համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 19-ի <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 112-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 14․06․2024 թվականի արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Ապամոնտաժել՝ <<ԳՈՌ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԻ>> ԱՁ-ի կողմից շահագործվող, Վարդենիս քաղաքի Լեռնագործների 1/1 հասցեում գտնվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը:
2. Ծանուցել <<ԳՈՌ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԻ>> ԱՁ-ի մեկ ամսվա ժամկետում ապամոնտաժել բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը:
3. Նշված ժամկետում չապամոնտաժելու դեպքում ապամոնտաժում իրականացնել համայնքի միջոցներով, իսկ կատարված ծախսերը բռնագանձել <<ԳՈՌ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԻ>> ԱՁ:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: