Համայնքի ղեկվարը ներկայացրեց հարցը՝ առաջարկելով տալ նախնական համաձայնություն՝ Վարդենիս համայնքի Այրք-Ներքին Շորժա-Վերին Շորժա բնակավայրերի հարակից տարածքներում նախատեսվբող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման վերաբերյալ:
Համայնքի ղեկավարը նշեց, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի՝ Այրք-Ներքին Շորժա-Վերին Շորժա բնակավայրերի հարակից՝ 68 քառ. կմ. մակերեսով տարածքներում նախատեսվող <<ԳԵՈԱՐՄ>> ՍՊ ընկերության կողմից իրականացվող երկրաբնական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ իրականացվել է 1-ին հանրային քննարկումը՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի պահանջների համաձայն:
Նախատեսվող երկրաբանական ուսումնասիրությունները ընդանուր աշխատանքների առաջին փուլն են կազմելու և տևելու են երեք տարի, որոնց նպատակը լինելու է պարզել արդյոք այդ 68 քառ. կմ. մակերեսով տարածքում հնարավոր է հանքավայր հայտնաբերել: Տվյալ տարածքներից վերցվելու են նմուշներ և ուղարկվելու են լաբորատոր փորձաքննության և ըստ արդյունքների տարածքը բաժանվելու է տեղամասերի և ավելի մանրամասն երկրաբանական աշխատանքներ են կատարվելու այն տարածքների վրա, որտեղ փորձաքննության արդյունքները ավելի բարձր ցուցանիշ են ապահովելու:
Տեղանքում աշխատելու են երկրաբանների խումբ, ովքեր տեղակայվելու են տվյալ տարածքն ընդգրկող երեք բնակավայրերից մեկում: Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են լինելու բանվորներ և վարորդ, որոնց ընդգրկելու են տեղի բնակչությունից:
Հետագայում աշխատանքի ծավալների մեծացման զուգընթաց ավելի շատ մարդիկ՝ տեղի բնակչությունից կնդգրկվեն աշխատանքներում:
Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|