Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հարկային օրենսգրքի>> 230-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի բնակիչ Արթուր Ցականյանին պատկանող անշարժ գույքի գույքահարկի մասով կուտակված 448179 /չորս հարյուր քառասունութ հազար մեկ հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ ապառքից օրենքով սահմանված կարգով զիջել 133113/մեկ հարյուր երեսուներեք հազար մեկ հարյուր տասներեք/ ՀՀ դրամ տույժը և մայր գումարի որոշ մասը՝ մնացած պարտավորությունները մարելուց հետո:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |