Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 38.1-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 13 նոյեմբերի 2008 թ․-ի N 1328-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, 28 հունիսի 2008 թ․-ի ՀՕ-117-Ն օրենքով և հիմք ընդունելով Մարտին Պետրոսի Աթանեսյանի դիմումը (ծնված 15.06.1977թ., անձնագիր՝ AU 0574292), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ 0.10 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Կուտական բնակավայրի 6-րդ փողոցի 05-058-0001-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Կուտական բնակավայր, 6-րդ փողոց, 30 հասցե:
2. Սեփականատեր՝ Մարտին Պետրոսի Աթանեսյանին (ծնված 15.06.1977թ.) պատկանող Վարդենիս համայնքի Կուտական բնակավայրի 6-րդ փողոց, 30 հասցեում 1970 թվականին կառուցված բնակելի տուն՝ 12,40քմ և 76,10քմ, նկուղ՝ 2,40քմ և 16,00քմ, Ա. Վ. հարթակ՝ 3,60քմ, անասնաշենք՝ 76,90քմ և 1998 թվականին կառուցված ծածկ՝ 18,10քմ ճանաչել օրինական որպես նրա սեփականություն:
3. Սեփականատիրոջ կողմից օգտագործվող 05-058-0001-0003 կադաստրային ծածկագրով 0.10հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը համաձայն ՀՀ կառավարության 13 նոյեմբերի 2008 թ․-ի N 1328-Ն որոշման պահանջների՝ ճանաչել նրա սեփականություն:
4․ Չեղյալ համարել Վարդենիս համայնքի ղեկավարի 18 հոկտեմբերի 2024 թվականի N 0851-Ա որոշումը։
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։