Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 76, 77 և 94-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի 05-005-0423-0054 ծածկագրով 0,70294հա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:
2.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի 05-005-0438-0001 ծածկագրով 2,13789հա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:
3․ Հաստատել վարձակալության տրամադրվող՝ 2-րդ կարգի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 7400 (յոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, 4-րդ կարգի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 3900 (երեք հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |