2025թ. հունիսի 13-ին ժամը 14:00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու արտահերթ նիստը: Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 18-ը, բացակայում էին <<Քաղաքացիաան պայմանագիր խմբակցության>> ավագանու անդամներ Արամ Մելքոնյանը և Արտակ Մանուկյանը, հարգելի բացակայում էին Հայկ Երանոսյանը, Ռաֆայել Խչեյանը, Սևակ Սիմոնյանը, Մուշեղ Շաբոյանը <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ավագանու անդամ Արաքսյա Հայրապետյանը, <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության ավագանու անդամներ՝ Սաթենիկ Մինասյանը, Արուսյակ Ավետիսյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
Համայնքի ղեկավարը ընթերցեց օրակարգում ընդգրկված հարցերը՝ ըստ հերթականության, բաղկացած 5 հարցից.
1.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 24 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ: 2.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Վ․ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՓՈՍԱՅԻՆ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ: 3.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԱԵԼՈՒ ՄԱՍԻՆ: 4.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԱՂԲՅՈՒՐ ԵՎ ԳԵՂԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ԻՐԱՐ ՄԻԱՑՆՈՂ ՄԱՐԶԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ: 5.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Խ. ՍՏԵՓԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 15/1 ՀԱՍՑԵԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԸ ԸՆԴԱՆՈՒՐ 363․3 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ:
Օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության։
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
18 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|