Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 112
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 112
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վարդենիս համայնքի ավագանին որոշում է.

1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ծովակ բնակավայրի 6-րդ փողոց 1-ին նրբանցք 18 հասցեի (ծածկագիր 05-051-0019-0109, սեփականության իրավունքի վկայական 31072024-05-0023) 0.04685հա  բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:

1․1 Մեկնարկային գինը սահմանել 1քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր տասչորս ամբողջ ութ) ՀՀ դրամ (16-րդ գոտի):

2.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Սոթք բնակավայրի 5-րդ փողոց 1-ին նրբանցք 13 հասցեի (ծածկագիր 05-080-0040-0017, սեփականության իրավունքի վկայական 17072024-05-0071) 0.14185հա  բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:

2․1 Մեկնարկային գինը սահմանել 1քմ-ի համար 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ (19-րդ գոտի):

3.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Կութ բնակավայրի Է․ Բալասանյան 1-ին փողոց 2/1 հասցեի (ծածկագիր 05-057-0009-0023, սեփականության իրավունքի վկայական 09082024-05-0013) 0.08հա  բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:

3․1 Մեկնարկային գինը սահմանել 1քմ-ի համար 92,4 (ինսուներկու ամբողջ չորս) ՀՀ դրամ (20-րդ գոտի):

4.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Կութ բնակավայրի Է․ Բալասանյան 1-ին փողոց 2/2 հասցեի (ծածկագիր 05-057-0009-0024, սեփականության իրավունքի վկայական 10082024-05-0012) 0.1հա  բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:

4․1 Մեկնարկային գինը սահմանել 1քմ-ի համար 92,4 (ինսուներկու ամբողջ չորս) ՀՀ դրամ (20-րդ գոտի):

5.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Կութ բնակավայրի Է․ Բալասանյան 1-ին փողոց 2/3 հասցեի (ծածկագիր 05-057-0009-0022, սեփականության իրավունքի վկայական 08082024-05-0088) 0.0705հա  բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:

5․1 Մեկնարկային գինը սահմանել 1քմ-ի համար 92,4 (ինսուներկու ամբողջ չորս) ՀՀ դրամ (20-րդ գոտի):

6.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ազատ բնակավայրի 1-ին փողոց 11 հասցեի (ծածկագիր 05-006-0002-0013, սեփականության իրավունքի վկայական 19082024-05-0041) 0.27943հա  բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:

6․1 Մեկնարկային գինը սահմանել 1քմ-ի համար 92,4 (ինսուներկու ամբողջ չորս) ՀՀ դրամ (20-րդ գոտի):

7.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ազատ բնակավայրի 1-ին փողոց 9 հասցեի (ծածկագիր 05-006-0002-0014, սեփականության իրավունքի վկայական 20082024-05-0027) 0,25282հա  բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:

7․1 Մեկնարկային գինը սահմանել 1քմ-ի համար 92,4 (ինսուներկու ամբողջ չորս) ՀՀ դրամ (20-րդ գոտի):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.20 Մբ)
(195.38 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը  նշեց, որ ՀՀ Կառավարության կողմից հաստատված սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության ծրագիրը շարունակվում է, որի շրջանակներում դիմել են շահառուներ՝ հողամաս ձեռք բերելու համար։ Առաջարկում եմ տալ Ձեր համաձայնությունը՝ նախագծում ներկայացված հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու համար, և մեկնարկային գին սահմանել՝ Սոթք բնակավայրի հողամասերի 1 քմ-ի համար 200 ՀՀ դրամ, Կութ և Ազատ բնակավայրերի 1 քմ-ի համար մեկնարկային գին սահմանել՝ 92,4 ՀՀ դրամ ։

Նախագծում ընդգրկված է նաև Ծովակ բնակավայրի 05-051-0019-0109 ծածկագրով 6-րդ փողոց 1-ին նրբանցք 18 հասցեի 0.04685հա  բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքով՝ 1քմ-ի համար 514,8 ՀՀ դրամ։ Հավելեմ նաև, որ նշված հողամասերի աճուրդ-վաճառքով օտարումը կնպաստի նաև բյուջեի կատարողականի ապահովմանը։

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner