Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության կառավարության>> 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն,<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> 2022 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 142 եզրակացությունը, Հովակիմ Լենքարի Սիրեկանյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վանևան բնակավայրի վարչական սահմաններում ընգրկված Հովակիմ Լենքարի Սիրեկանյանի սեփականություն հանդիսացող (Սեփականության իրավունքի վկայականներ N20072022-05-0002) 2,7 հա <<գյուղատնտեսական նշանակության>> այլ հողատեսքի նշանակությունը փոփոխել <<Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվաքների օբյեկտների>> էներգետիկայի նշանակության՝ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |