Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար՝ նշելով, որ հիմք ընդունելով 05.04.2016 թվականի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքային համայնքների կողմից ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվության ընկերություն ստեղծելու մասին պայմանագիրը, ընկերության բնականոն աշխատանքները ապահովելու նպատակով, առաջարկում եմ հաստատել Վարդենիս համայնքի կողմից իմ թեկնածությունը, որպես լիազորված ներկայացուցիչ՝ ենթալիազորագրելու իրավունքով՝ մասնակցելու <<Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ>> ՍՊԸ-ի բնականոն աշխատանքներին, ինչպես նաև իրականացնելու ցանկացած գործառույթ՝ կապված ընկերության բնականոն աշխատանքի հետ:
Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 18 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|