Համայնքի ղեկավարը նշեց, որ հարցը վերաբերում է Մեծ Մասրիկ բնակավայրի մշակույթի տան կառուցմանը, որը 2019 թվականին սուբվենցիոն ծրագրերով իրականացվել է և մինչև այժմ չի հասցվել իր նպատակային ավարտին՝ ելնելով պատերազմական իրավիճակներից հետո շինարարական նյութերի թանկացումից, որի պատճառով շինարարը չի շարունակել աշխատանքները։ Այժմ անհրաժեշտ է տալ Ձեր համաձայնությունը՝ 77 միլիոն 141 հազար 90 ՀՀ դրամ տրամադրելու, որից համայնքի մասնաբաժինը ՝ 38 միլիոն 570 հազար 545 ՀՀ դրամ, պետության մասնաբաժինը՝ 38 միլիոն 570 հազար 545 ՀՀ դրամ՝ շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով։
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|