Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 31
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N 31
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՑ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ  հոդվածի  դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել համայնքի ղեկավարին Վարդենիս համայնքից 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին տրամադրել դրամական աջակցություն՝ 20․000 /քսան հազար/ ՀՀ դրամ յուաքանչյուր ընտանիքին՝ համաձայն հավելվածի․

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Հայկ Երանոսյանը և առաջարկեց զոհվածների ընտանիքներին տրամադրել 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։ Ելույթ ունեցավ Կարեն Մկրտչյանը ներկայացնելով մինչև բյուջեի հաստատումը տրամադրել սահմանված չափով։
ելույթ ունեցավ Նարիա Մանուչարյանը և առաջարկեց դրամական աջակցություն տրամադրելուց ընդգրկել նաև ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին։
Հայկ Երանոսյանն առաջարկեց հարցը տեղափոխել առաջիկա նիստին քննարկման․
Ավագանու 4 ձեռնպահ 20 կողմ ձայների հարաբերակցությամբ որոշվեց տրամադրել սահմանված չափով։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner