Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. Վարդենիս համայնքի 2022թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1. Ելնելով անհրաժեշտությունից՝ Վարդենիս համայնքի 2022թ.-ի համար հաստատված Ֆոնդային բյուջեի 1.6.1 գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 4 000 000 ՀՀ դրամ՝ այն ավելացնելով ապարատի ֆոնդային բյուջեի 1.1.1.51 գործառնական դասակարգման 5122 տնտեսագիտական հոդվածին՝ վարչական սարքավորումներ ձեռք բերելու համար:
2․ Զոհվածների ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելու նպատակով բյուջեի պահուստային ֆոնդից 11․2․1․51 գործառնական դասակարգման 4726 հոդվածին հատկացնել 3 000 000 ՀՀ դրամ։
3․Բյուջեի 1․1․1 ապարատի պահպանման ծախսերի 4239 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 1 500 000 ՀՀ դրամ և ավելացնել 1.1.1.51 գործառնական դասակարգման 4237 տնտեսագիտական հոդվածին՝ ներկայացուցչական ծախսերի համար։ |