Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 16
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N 16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵԻՑ ԱԽՊՐԱՁՈՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

Վարդենիս համայնքի 2023թ.համար հաստատված բյուջեից կատարել հետևյալ ներդրումը՝  
1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարդենիս համայնքի Ախպրաձոր և հարևան  բնակավայրեր տանող ներհամայնքային և միջհամայնքային  ճանապարհները ձմռան ամիսներին ձյան տեղումների հետևանքով համարյա անանցանելի են դառնում և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համայնքների  գյուղատնտեսության ռեսուրսների կառավարման և մրցունակության 2-րդ ծրագրերի ղեկավարությունը Վարդենիս համայնքին հատկացրել է 1 800 000 /մեկ միլիոն ութ հարյուր/ ՀՀ դրամ ,  թույլատրել համայնքի ղեկավարին նշված 1 800 000  /մեկ միլիոն ութ հարյուր/ ՀՀ դրամը Վարդենիս համայնքի վարչական բյուջեից 4657 տնտեսագիտական հոդվածով ներդրում կատարել Ախպրաձոր բնակավայրի սպառողական կոոպերատիվին՝ հարևան  և Ախպրաձոր բնակավայրերի ներհամայնքային ու  միջհամայնքային  ճանապարհները անխափան պահպանելու նպատակով՝ ձյուն մաքրող սարքավորումներ ձեռք բերելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը` ներկայացնելով օրակարգի 2-րդ հարցը, որի հետ կապված առարկություններ և այլ առաջարկություններ  չեղան: Հարցը դրվեց քվեարկության արդյունքում 17 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner