2023 թվականի մայիսի 30-ին ժամը 15:00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու հերթական 6-րդ նիստը: Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 24-ը, բացակայում էին <<Քաղաքացիական պայմանագիր >> խմբակցության անդամներ Մելքոնյան Արամը, Մանուկյան Արտակը և Շհոյան Զավենը: Նիստը իրավազոր է: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին համայնքի ղեկավարի օգնական Ալիկ Եղիազարյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Հարությունյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը, համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Էդգար Պետրոսյանը, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, Քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը և 8 բնակավայրի վարչական ղեկավարներ: Նիստ վարողը` Ահարոն Խաչատրյանը հայտարարեց նիստը բացված և ներկայացրեց օրակարգում ընդգրկված հարցերը: Օրակարգը բաղկացած էր 16 հարցից: Օրակարգի վերաբերյալ առաջարկությամբ հանդես եկավ <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը` առաջարկելով օրակարգում ընդգրկված 8-րդ հարցը՝ <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> տեղափոխել առաջիկա նիստերից որևէ մեկի ժամանակ քննարկման, քանի որ հարցի հետ կապված կա որոշակի տեխնիկական խնդիրներ, գլխադասային հանձնաժողովի հետ պետք է համաձայնեցնել, դրա փոխարեն առաջարկվեց օրակարգում ընդգրկել ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ հարցը: <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը առաջարկեց նաև օրակարգում ընդգրկված 2-րդ հարցի`<< ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> մեջ ևս կատարել փոփոոխություն ավելացնելով երկրորդ կետ, որը վերաբերվում է աշնանացան ցորենի արտադրության խթանման համար աջակցություն սահմանելուն և երկրորդ փուլը, որը նախատեսված է սուբսիդավորման ծրագրին չմասնակցած ազգաբնակչությանը, անհրաժեշտ է պետության կողմից այդ աջակցությունը հատկացնել: Ելույթով հանդես եկավ <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության անդամ Կարեն Մկրտչյանը և առաջարկեց օրակարգում ընդգրկել ևս երեք հարց, որոնք վերաբերվում են մեքենաների գույքահարկերի զիջմանը, բնակիչների դիմումները ներկայացվել են նախագծերը պատրաստ լինելուց հետո, որպեսզի դուրս չմնան դրանք ևս ընդգրկվի օրակարգում: Օրակարգում առաջարկված փոփոխությունների արդյունքում օրակարգում ընդգրկվեց 19 հարց: <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամ Աղաջանյան Արմինեն դուրս եկավ նիստերի դահլիճից և չմասնակցեց քվեարկությանը: Օրակարգի հետ կապված այլ առաջարկություններ և առարկություններ չեղան, հարցը դրվեց քվեարկության, արդյունքում 23 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|