Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. Վարդենիս համայնքի 2023թ. համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.Ելնելով անհրաժեշտությունից՝ թույլատրել համայնքի ղեկավարին, վարչական բյուջեի պահուստային ֆոնդից՝ 3 000,0 հազ դրամը ծախսելու տնտեսագիտական 4212 /էներգետիկ ծառայություններ / հոդվածով, օգտագործվող գազի վարձի հետագա վճարման համար:
|