|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 մարտի 2025 թվականի N 47-Ա |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՐԵՏՈՒՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-090-0011-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 605-րդ և Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 89-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 20 մարտի 2025 թվականի N 331-Ա որոշումը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 24.03.2025 թվականի N 02//2493-2025 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական սահմաններում գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տրետուք բնակավայրի 05-090-0011-0003 կադաստրային ծածկագրով 175․8 քմ մակերեսով դպրոցի շենքի և դրա զբաղեցրած օգտագործման և սպասարկաման համար հատկացված 0․40929 հա հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 10012025-05-0017 վկայական) նվիրաբերությունը Վարդենիս համայնքին, որպես՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն շահագործելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -17 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԶՈՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԵԼԼԻ ԽՉԵՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՄԵԼՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՋԵՄԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(652.42 Կբ)
|
 |
(73.44 Կբ)
|
 |
(775.43 Կբ)
|
 |
(775.69 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|