Ղեկավարվելով՝ Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 06-ի թիվ 2/փ-421 եզրակացությունը և Վարդենիս համայնքի ավագանու 14 նոյեմբերի 2024 թվականի N 170-Ա որոշումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող Արփունք բնակավայրի 5-րդ փողոց, 3 հասցեի 05-019-0033-0001 ծածկագրով (Սեփականության իրավունքի վկայական N 25072024-05-0025) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 1,25646 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել՝ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ կրթահամալիր կառուցելու նպատակով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: