Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 54
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 54
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ 5-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 13 ՀԱՍՑԵԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ N 136-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՉԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիաի նախագահի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու 26 դեկտեմբերի 2022 թվականի N 136-Ա որոշումը:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող (կադաստրային ծածկագիր՝ 05-065-0039-0009, սեփականության իրավունքի վկայական՝ 14052021-05-0060) Մեծ Մասրիկ բնակավայրի 4-րդ փողոց 5-րդ նրբանցք 13 հասցեի 0․10286 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 235․18 քմ ուսուցչի տունը 10 (տասը) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիային:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(222.77 Կբ)
(775.31 Կբ)
(775.64 Կբ)
(118.84 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ նախկինում կնքված պայմանագիրը լուծարվել է օրենքով սահմանված կարգով, հետևավար անհրաժեշտ է կնքել նորը և Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող, 05-065-0039-0009 կադաստրային ծածկագրով, Մեծ Մասրիկ բնակավայրի 4-րդ փողոց 5-րդ նրբանցք 13 հասցեի 0,10286 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 235,18 քմ ուսուցչի տունը 10 (տասը) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիային:

Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը՝ առաջարկելով ավագանու որոշման նախագծում կատարել փոփոխություն՝ 1-ին կետով ուժը կորցրած ճանաչել համապատասխան /Վարդենիս համայնքի ավագանու 26 դեկտեմբերի 2022 թվականի N 136-Ա/ որոշումը և 2-րդ կետով թույլատրել համայքի ղեկավարին Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող (կադաստրային ծածկագիր՝ 05-065-0039-0009, սեփականության իրավունքի վկայական՝ 14052021-05-0060) Մեծ Մասրիկ բնակավայրի 4-րդ փողոց 5-րդ նրբանցք 13 հասցեի 0․10286 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 235․18 քմ ուսուցչի տունը 10 (տասը) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիային:

Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 17 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց ավագանու անդամ Դավիթ Շահնազարյան առաջարված ձևով:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner