Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0114-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 2025 թվականի N 0114-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՒԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-057-0006-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,07 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 11 օգոստոսի 2005 թվականի N 1527-Ն, Հայաստանի Հանրապետության  կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-057-0006-0001 ծածկագրով բնակավայրերի 0.07 հա այլ հողատեսքը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ`որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Կութ բնակավայրի 05-057-0006-0001 ծածկագրով բնակավայրերի 0.07 հա այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:

2. Վարդենիս համայնքի Կութ բնակավայրի 05-057-0006-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի 0.07 հա <<այլ հողատեսք>>-ի գործառնական նշանակությունը փոփոխել <<բնակելի կառուցապատման>>:

3. Վարդենիս համայնքի Կութ բնակավայրի Է. Բալասանյան 1-ին փողոց, 4-րդ նրբանցքի 05-057-0006-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07 հա հողամասին տրամադրել Է. Բալասանյան 1-ին փողոց, 4-րդ նրբանցք 3 հասցե:

4. Կատարել իրավունքի պետական գրանցում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 46

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner