Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և առաջարկեց Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի բնակիչ Արթուր Անդրեասյանին պատկանող անշարժ գույքի գույքահարկի մասով կուտակված 69 հազար 34 ՀՀ դրամ տույժը օրենքով սահմանված կարգով զիջել, քանի որ մնացած պարտավորությունները մարված են:
Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի բնակիչ Արթուր Անդրեասյանի մորը՝ Էմիլյա Անդրեասյանին պատկանող անշարժ գույքի գույքահարկի մասով կուտակված 58 հազար 3 հարյուր 18 ՀՀ դրամ տույժը օրենքով սահմանված կարգով զիջել, քանի որ մնացած պարտավորությունները մարված են:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|