Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը։ Առաջարկությամբ հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը նշելով, որ նախագծի 7-րդ կետում, որտեղ նախատեսել ենք Վանեվան, Տորֆավան, Ծովակ և Նորակերտ բնակավայրերի գազաֆիկացումը, այս հարցի շուրջ առաջարկվեց համապատասխանեցնել հնգամյա ծրագրին և ներկայացնել նաև Նորակետ, Փոքր Մասրիկ, Գեղամասար բնակավայրերի գազաֆիկացումը, հասկանալի է, որ գազատարը Նորակերտ հասնելու համար կանցնի Փոքր Մասրիկով, այս դեպքում Գեղամասար բնակավայրը դուրս է մնացել, առաջարկեց համապատասխանեցնել հաստատված և քվեարկված ծրագրին։ 6-րդ կետով առաջարկվեց, որպեսզի Գեղամասար բնակավայրում այս տարվա իրականացված սուբվենցիոն ծրագրերը, որոնք շուտով կհանձնվեն շահագործման որոշակի շտկումներ մտցվեն, որովհետև անհատ մարդիկ կան, որոնք ջրօգտագործման թույլտվություն չունեն, բայց սեփական կապտաժներից են օգտվում, նրանք նույնպես ցանկություն են հայտնել միանալու կենտրոնացված ջրաֆիկացմանը և առաջարկել են, որ իրենց սեփական կապտաժները միացնեն ջրագծին և բոլորը դառնան միասնական մեկ համակարգի մասնիկ, այդ առումով առաջարկվեց, որ փոքրիկ դրենաժային համակարգ կառուցվի և մոտ մեկ կմ երկարությամբ մոտ երկու դույմանոց տրամաչափի խողովակաշարով արտաքին ցանցը նույնպես ներառվի 6-րդ կետում։ Ավագանու անդամ Հայկ Երանոսյանը հարց ուղղեց ադյո՞ք Ավազան բնակավայրը դուրս է մնալու գազաֆիկացման այս ծրագրից, որին ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ Ավազան բնակավայրի և մնացած չգազաֆիկացված բնակավայրերի հարցը կընդգրկվի 2024-2025թթ սուբվենցիոն ծրագրերում։ Հարց հնչեցրեց ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը թե ո՞ր բազմաբնակարան շենքերն են ներառված սուբվենցիոն ծրագրի մեջ, ինչին ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ ընդամենը մնացել է 16 շենք, որոնցից 10-ը որոնք ամենաանմխիթար վիճակում են գտնվել ընդգրկվել են ծրագրում։ Հարցին ի պատասխան թե արդյո՞ք բանավան թաղմասից են շենքերը համայնքի ղեկավարը և առաջին տեղակալը պատասխանեցին, որ Վարդենիսից 3 շենք է մնացել, որը ընդգրկվել է իսկ մնացածը բանավան թաղամասից է։ Մյուս տարվա համար բանավան թաղամասից մնում է ընդամենը վեց շենք։ Հարցի երկրորդ կետի վերաբերյալ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը հարց ուղղեց Վարդենիս քաղաքի չլուսավորված փողոցների և թաղամասերի լուսավորության հետ կապված, որին ի պատասխան համայնքի ղեկավարը հայտնեց, որ առաջիկա 2024-2025թթ սուբենցիոն ծրագրում կներառվի նաև այդ հարցը և միաժամանակ հայտնեց, որ բնակավայրերում ևս լուսավորվելու են միայն կենտրոնական փողոցները։ Ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը հարց ուղղեց Վարդենիսի Սբ. Վարդան կոչվող տարածքի բարեկարգման մասին, թե ինչպես է արվելու աշխատանքները և ինչ սկզբունքով։ Կարեն Մկրտչյանը իր պատասխանում նշեց, որ հայտարարվելու է նախագծման մրցույթ, կլինի հանրային լսում, որին կարող են մասնակցել բնակիչները ինչպես նաև ավագանիները։ Նաիրա Մանուչարյանը իր խոսքում նշեց, որ բոլորն էլ մեր համայնքի բնակավայրերն են սակայն նա նկատում է խտրականություն Գեղամասար բնակավայրի հետ կապված՝ նշելով, որ շրջանցվում է Ավազան բնակավայրը և ընդգրկվում է Գեղամասարը։ Ի պատասխան Մանուչարյանի խոսքի համայնքի ղեկավրը նշեց, որ երբևէ խտրականություն չի եղել, ինչպես նաև ելույթ ունեցավ Դավիթ Շահնազարյանը նշելով, որ հղում է կատարել Վարդենիս համայնքի ավագանու կողմից հաստատված հնգամյա զարգացման ծրագրին, այսինքն առաջարկվել է իրագործել ավագանու կողմից հաստատված ծրագիրը։ Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Վարդան Մարգարյանը՝ առաջարկելով գազատարը անցկացնել կենտրոնական ճանապարհով, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի մյուս բնակավայրերն էլ միացնել։ Համայնքի ղեկավարը նշեց, որ տվյալ գործողությունը կիրականացվի նախագիծ-նախահաշիվ կազմելու ընթացքում։ Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Սպարտակ Հովհանիսյանը նշելով, որ Լճավան բնակավայրում բացակայում է ինքնահոս խմելու ջուրը, խոստացվել է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրում ներառել, ի պատասխան Կարեն Մկրտչյանը ներկայացրեց, որ Լճավան բնակավայրի խմելու ջրի ծրագիրը արդեն 2023 թվականին հաստատված է սուբվենցիաների ցանկում և 2024 թվականին իրականացվելու է ծրագիրը։
Քվեարկության արդյունքում 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։
|