Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի աշխատավարձի չափը սահմանելու մասին հարցը, ներկայացնելով որ այս հարցը առաջադրելը բխել է նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման հետ կապված՝ օրենքով սահմանված կարգով: Հարցի շուրջ առարկություններ և այլ առաջարկներ չեղավ: Հարցը դրվեց քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված։
|