Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 23 փետրվարի 2006 թվականի N 315-Ն որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-055-0201-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.36865 հա արոտավայրը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ`որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի 05-055-0201-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.36865 հա արոտավայրը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Կատարել իրավունքի պետական գրանցում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: