Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանում 2025 թվականի մարտի 11-ին կայացած հողամասի վարձակալության մրցույթի արդյունքները՝ որոշում եմ․
1. Մրցույթում հաղթած Ծովիկ Խաչատրյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի (ծածկագիր 05-051-0128-0004) 0,32 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի համար՝ 25 տարի ժամկետով՝ մինչև 11/03/2050 թվական։
2. Քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը՝ ներկայացնելու պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։