Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է. 1.Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի <<բնակավայրի հասարակական կառուցապատման>> հողերից Հ. Անդրեասյան փողոց 3/2 հասցեում գտնվող Արտաշ Զավենի Թադևոսյանի սեփականություն հանդիսացող հողամասին կից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23092015-05-0011, տրված 23.09.2015 թվականին) Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Հ. Անդրեասյան փողոց 3/5 հասցեի՝ ծածկագիր 05-005-0145-0108, 0,0043հա հողամասը որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել Արտաշ Զավենի Թադևոսյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 1221 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ՝ 14-րդ գոտի: |