Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 89
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 89
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

   Վարդենիս համայնքի 2024թ. համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1.Անհրաժեշտությունից ելնելով թույլատրել համայնքի ղեկավարին ,սոցիալական հատուկ արտոնություններ՝ 10,07,01 գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 200,0 հազ.դրամ, այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 4819  տնեսագիտական դասակարգման հոդվածին ՝Գեղարքունիք  ՋՕԸ-ին նվիրատվություն տալու՝ Վարդենիս համայնքի ջրհան պոմպերի տրանսֆորմատային ենթակայանների համար յուղ ձեռք բերելու նպատակով:

2.Քննարկելով Աստղավարդ ՀԿ-ի դիմում խնդրանքը թույլատրել համայնքի ղեկավարին, Աստղավարդ ՀԿ-ին նվիրված երկու Ֆորդ մակնիշի միկրոավտոբուսների շահագործման և պահպանման     նպատակով Վարդենիս համայնքի աշխատակազմի հաստիքային ցուցակում ավելացնել երկու վարորդների հաստիքային միավոր,իսկ ֆինանսական ծախսերում կատարել հետևյալ փոփոխությունները,համայնքի պահուստային ֆոնդից նշված վարորդներին 4111 տնտեսագիտական հոդվածով որպես աշխատավարձ հատկացնել1344 000 դրամ,դիզ վառելիքի և քսայուղերի ձեռք բերման համար հատկացնել630000 դրամ 6264 տնտեսագիտական հոդվածով, ինչպես նաև կատարել ապահովագրության, տեխզննման և գրանցման ծախսերը 260 000 դրամ: Ընդամենը 2234000 դրամ:     

3. Թույլատրել համայնքի ղեկավարին <<ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻԳ ԳՈԼԴ>> ՍՊԸ կողմից հատկացված 3579000դրամը ուղղելու համայնքում իրականացվող միայն սպորտ միջոցառումների անցկացման և սպորտի զարգացման նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի  ղեկավարը նշելով, որ անհրաժեշտ է Վարդենիս համայնքի 2024թ. համար հաստատված բյուջեում կատարել փոփոխություններ. մասնավորապես՝ առաջին կետի մասով, 200 հազար դրամի տեղափոխումը վերաբերվում է Վարդենիս համայնքի   ջրհան պոմպերի տրանսֆորմատային ենթակայանների համար յուղ ձեռք բերելուն՝ հետագա աշխատանքները անխափան իրականացնելու նպատակով:

Երկրորդ կետով՝ ինչպես գիտենք, Վարդենիս համայնքում հաշմանդամ երեխաներին օգնելու նպատակով՝ Ճապոնիայի Կառավարությունը՝ Աստղավարդ ՀԿ-ին նվիրաբերել է երկու Ֆորդ մակնիշի միկրոավտոբուսներ, որի շահագործման,պահպանման և սպասարկման ծախսերը հանձն է առել Վարդենիսի համայնքապետարանը: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել Վարդենիս համայնքի աշխատակազմի հաստիքային ցուցակում ավելացնել երկու վարորդների հաստիքային միավոր և ավելացնել ընդհանուր առմամբ 2 միլիոն 234 հազար ՀՀ դրամի ծախս՝ վարորդներին աշխատավարձ տրամադրելու, դիզ վառելիքի և     քսայուղերի ձեռք բերման ,ապահովագրության ,տեխզննման և գրանցման համար:

Երրորդ կետով, անհրաժեշտ է սպորտի զարգացմանը զարկ տալու համար տալ Ձեր համաձայնությունը՝ <<ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻԳ ԳՈԼԴ>> ՍՊԸ կողմից հատկացված  3 միլիոն 579 հազար դրամը ուղղելու համայնքում իրականացվող միայն սպորտ միջոցառումների անցկացման և սպորտի զարգացման  նպատակով:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner