Ղեկավարվելով <<Աշխարհագրական անվանումների մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետի և 20.01.2022 թվականի հանրային քննարկման արձանագրությունը, <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանի առաջարկությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Տիգրան Մեծ փողոց 1-ին փակուղին անվանակոչել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարեն Խաչատրյանի անվամբ:
2. Հանձնարարել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին ապահովել որոշման կատարումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |