Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 22
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 22


Զեկ. ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Աշխարհագրական անվանումների մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետի և 20.01.2022 թվականի հանրային քննարկման արձանագրությունը, <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանի առաջարկությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Տիգրան Մեծ փողոց 1-ին փակուղին անվանակոչել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարեն Խաչատրյանի անվամբ:

2. Հանձնարարել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին ապահովել որոշման կատարումը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(907.90 Կբ)
(66.19 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը` ներկայացնելով օրակարգի 8-րդ հարցը, զեկույցով հանդես եկավ <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնզարյանին, ով առաջարկեց Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Տիգրան Մեծ փողոց 1-ին փակուղին անվանակոչել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարեն Խաչատրյանի անվամբ, Շահնազարյանը ներկայացրեց Կարեն Խաչատրյանի կենսագրությունը: Հարցի հետ կապված առարկություններ և այլ առաջարկություններ չեղան: Հարցը դրվեց քվեարկության արդյունքում 18 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner