Համայնքի ղեկավարը նշեց, որ խոսքը վերաբերվում է <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>>-ի շենքին:
Քանի որ նշված շենքի առաջին հարկում նախկինում եղել է մանկապարտեզ, որն այժմ չի գործում, և ինչպես գիտենք, Բանավան թաղամասում շահագործման կհանձնվի նոր կառուցվող մանկապարտեզ, և նշված շենքը նախկինում անհատույց տրամադրված չի եղել, ուստի առաջարկում եմ 713.5քմ շինությունը և 0.128 հա սպասարկման հողամասը անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրել թիվ 2 ՄԵԴ-ին:
Ելույթ ունեցավ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը՝ նշելով, որ իրենց են դիմել և հայտնել են, որ դպրոցի կտուրը կաթում է և պատուհանները գտնվում են անմխիթար վիճակում, որին ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ և դիմել են համապատասխան մարմիններին նշված աշխատանքները իրականացնելու համար:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Հարցի քննարկման ժամանակ դահլիճից դուրս եկավ Դավիթ Շահնազարյանը և չմասնակցեց հարցի քննարկմանը
Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
Համայնքի ղեկավարը հայտարարեց 15 րոպե ընդմիջում:
|