Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 79
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 79
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Խ.ՍՏԵՓԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 15/1 ՀԱՍՑԵԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ-Ի տնօրենի ժ/պ Իրինա Պետրոսյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է.

1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Խ.Ստեփանյան փողոց 15/1 հասցեի 05-005-0087-0011 ծածկագրով 0.128 հա հողամասը, 05-005-0087-0011-001-000 ծածկագրով 713.5քմ,  շինությունը անհատույց և  անժամկետ օգտագործման տրամադրել <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ-ԻՆ:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(584.61 Կբ)
(466.29 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը նշեց, որ խոսքը վերաբերվում է <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>>-ի շենքին:

Քանի որ նշված շենքի  առաջին հարկում նախկինում եղել է մանկապարտեզ, որն այժմ չի գործում, և ինչպես գիտենք, Բանավան թաղամասում շահագործման կհանձնվի նոր կառուցվող մանկապարտեզ, և նշված շենքը նախկինում անհատույց  տրամադրված չի եղել, ուստի առաջարկում եմ 713.5քմ  շինությունը և 0.128 հա սպասարկման հողամասը անհատույց և  անժամկետ օգտագործման տրամադրել թիվ 2 ՄԵԴ-ին:

Ելույթ ունեցավ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը՝ նշելով, որ իրենց են դիմել և հայտնել են, որ դպրոցի կտուրը կաթում է և պատուհանները գտնվում են անմխիթար վիճակում, որին ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ և դիմել են համապատասխան մարմիններին նշված աշխատանքները իրականացնելու համար:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Հարցի քննարկման ժամանակ դահլիճից դուրս եկավ Դավիթ Շահնազարյանը և չմասնակցեց հարցի քննարկմանը

Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

 Համայնքի ղեկավարը հայտարարեց 15 րոպե ընդմիջում:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner