Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26․03․2020թ․ թիվ 02-Ն հրամանով հաստատված <<Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգի>> 21-րդ կետի դրույթները՝ որոշում եմ.
1.2025 թվականի փետրվարի 28-ին ժամը 12:00-ին հայտարարել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նոր մրցույթ։
2.Մրցույթի մասին հայտարարությամբ հանդես գալ զանգվածային տեղեկատվության միջոցով, ինչպես նաև http:/www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։