Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշման կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Գեվորգ Ալբերտի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 5-րդ փողոց, 19/1 հասցեի 05-080-0043-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի 0.08545 հա <<այլ հողեր>> հողատեսք-ի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի՝ <<բնակելի կառուցապատման>> գործառնական նշանակության՝ բնակելի տուն կառուցելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: