Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի և ՀՀ հողային օրենսգրքի 90-րդ հոդվածի և 95-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները և հիմք ընդունելով Լալա Զաքարյանի 11․02․2025թ-ի դիմումը և 2025թ-ի փետրվարի 6-ի ըստ օրենքի տրված ժառանգության իրավունքի վկայագիրը , ժառանգության գործ 15 որոշում եմ․
1․Վարդենիս համայնքի նախկին բնակիչ այժմ հանգուցյալ Ավդալբեկ Դավթյանի կողմից 2016թ-ի մայիսի 10-ի վարձակալության պայմանագրով Նորակերտ բնակավայրից վարձակալված 0,14814 հա գյուղնշանակության վարելահողը պայմանագրում մնացած ժամկետով և վարձավճարով տրամադրել հանգուցյալ Ավդալբեկ Գևորգի Դավթյանի իրավահաջորդ առաջին հերթի ժառանգորդ Լալա Ռուբենի Զաքարյանին
2․ 0,14814հա գյուղնշանակության վարելահողի տարեկան վարձավճարի չափը՝ 1110 (հազար հարյուր տաս) դրամ
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։