Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



15 հունվարի 2025 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-008-0174-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,14617 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑ 5-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 20 ՀԱՍՑԵԻ 0,10687ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և Հայաստանի Հանրապետության  կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Պարզիկ Նիկոյի Գալստյանի կողմից լիազորված անձ՝ Գագիկ Սամվելի Գալստյանի դիմումը (ծնված՝ 27.05.1986թ.), 26.12.2024 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը` ժառանգական գործ 307, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասերի հատակագծերը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,14617 հա և 0,10687հա հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չեն առաջացնում սերվիտուտ`որոշում եմ. 

1. Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի Բարեկամության փողոցի 5-րդ նրբանցքի 05-008-0174-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Ակունք բնակավայր Բարեկամության փողոց 5-րդ նրբանցք 6 հասցե:

2.Վալոդյա Մելիքի Գալստյանի ժառանգորդ՝ Պարզիկ Նիկոյի Գալստյանին (ծնված՝ 19.02.1935թ.) պատկանող Ակունք բնակավայր, Բարեկամության փողոց, 5-րդ նրբանցք, 6 հասցեում գտնվող հողամասում 1960 թվականին կառուցված բնակելի տուն՝ 116,70քմ, 1980 թվականին կառուցված անասնաշենք՝ 28,10քմ, 1986 թվականին կառուցված անասնաշենք՝ 31,40քմ, 1999 թվականին կառուցված ծածկ՝ 26,50քմ ճանաչել օրինական, որպես Պարզիկ Նիկոյի Գալստյանի սեփականություն:

3.Սեփականատիրոջ կողմից փաստացի օգտագործվող Ակունք բնակավայր Բարեկամության փողոց 5-րդ նրբանցք 6 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0174-0004) 0,14617 հա և Ակունք բնակավայր 9-րդ փողոց 5-րդ նրբանցք 20 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0046-0021)  0,10687 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողամասերը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրա սեփականություն:

 4 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Աբգար Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner