Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը և ներկայացված ծրագիրը` համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից Տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցության (ՏԻԲԱ) ծրագրի շրջանակներում իրականացվող «Վարդենիս խոշորացված համայնքի էներգախնայողության, հանրային ծառայությունների բարելավման և ներհամայնքային տրանսպորտային համակարգի հիմնման ծրագիր» ծրագրի նոր ՆԽ կազմը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Տալ համաձայնություն համայնքի բյուջեից կատարելու 10% ներդրում` ՏԻԲԱ Ծրագրի պահանջներին համապատասխան
3. Ծրագրի ավարտից հետո ստեղծված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում;
4. Ստեղծված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո առնվազն 15 տարվաընթացքում:
5. Հաստատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից Տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցության (ՏԻԲԱ) ծրագրի շրջանակներում իրականացվող «Գեղամասար համայնքի հանրային ծառայությունների բարելավման և գյուղատնտեսության խթանման ծրագիր» ծրագրի նոր ՆԽ կազմը՝ համաձայն հավելված 1-ի: |